1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում Միխայիլ Տալի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում Միխայիլ Տալի հուշամրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյան նաև Միխայիլ Տալի հուշամրցաշարի երեք տուրերում արդեն երրորդ պարտիան է ոչ-ոքի ավարտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ Արոնյանը սպիտակներով մրցում էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ և խաղաղ դաշն կնքեց պարտիայի 41-րդ քայլում։

Լևոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր ու ևս չորս շախմատիստների հետ առաջատար Յան Նեպոմնյաշչիից ետ է մնում 1 միավորով։ Երկու միավորով երկրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը։  Վլադիմիր Կրամնիկն ունի մեկ միավոր,  Բորիս Գելֆանդն ու Եվգենի Տոմաշևսկին եզրափակում են մրցաշային աղյուսակը։ Վերջինս, սակայն դեռ չի ավարտել երկու տուրերում 1.5 միավոր վաստակած Անիշ Գիրիի հետ պարտիան, որն ընթանում է հավասար պայքարում։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]