Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նյու Ջերսիում գնացքի վթարի հետևանքով կա երեք զոհ

Նյու Ջերսիում գնացքի վթարի հետևանքով կա երեք զոհ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Հոբոքեն քաղաքի մոտակայքում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը:

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գնացքը դուրս է եկել գծերից և բախվել Հոբոքեն քաղաքի երկաթուղային կայարանի շենքին: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 հոգի, որոշ վագոններում քաղաքացիները փակված են մնացել և չեն կարողացել դուրս գալ:

Լուրջ վնասներ է կրել նաև կայարանի շենք, որի հենասյուներից մեկը քանդվել է, ինչի հետևանքով էլ փլուզվել է առաստաղի մի մասը:

Կայարանի աշխատանքները միանգամից դադարեցվել են, իսկ նրա տարածքում գտնվող քաղաքացիները տարհանվել: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան, երբ կայարանում բավականին մեծ թվով քաղաքացիներ կային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]