Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՏԿ նախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումների ավելացման և արտահանման զարգացման հեռանկարները

ՀՀ ՏԿ նախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումների ավելացման և 
արտահանման զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և  մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել «Հայաստան–առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի հիմնական նպատակները:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Հայաստանում ներդրումների ավելացման, արտահանման ուղղությունների զարգացման և այդ համատեքստում Համաշխարհային բանկից ակնկալվող աջակցության հեռանկարները: 

Նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի հետ՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում, և այսպիսի հանդիպումները նպաստում են երկկողմ գործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն: 

Վ. Մարտիրոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը,  և հույս հայտնել, որ երկկողմ գործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]