1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր

ՀՀ քննչական կոմիտեում  ներդրվում է  «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։

Այն կնպաստի քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերի միասնականացմանը, դատավարական ժամկետների հնարավոր խախտումների կանխմանը, նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմների ներդմանը, ինչպես նաև` ավտոմատացված վիճակագրության հաշվառման իրականմանը ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներկայումս փորձարկվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ ՔԿ նախագահի մոտ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]