Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ն կվերանայի միջուկային զսպման վերաբերյալ իր մոտեցումները

ՌԴ-ն կվերանայի միջուկային զսպման վերաբերյալ իր մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային զսպման վերաբերյալ ԱՄՆ մոտեցումների վերանայումը և ազգային անվտանգությունից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը` ի պատասխան ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի` միջուկային զսպման նոր մոտեցումների վերաբերյալ հայտարարության:

«Լուրջ մտահոգության առարկա է միջուկային ներուժի օգտագործման հնարավորության մասին հայտարարությունը, եթե խնդիրն առնչվի ռուսական ուժերի մասնակցության ռազմական հակամարտության: Մենք, իհարկե, հաշվի կառնենք ԱՄՆ մոտեցումները մեր ազգային անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]