Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարշալի կենտրոնի շրջանավարտները կոռուպցիան ներկայացրել են որպես ազգային անվտանգության սպառնալիք

Մարշալի կենտրոնի շրջանավարտները կոռուպցիան ներկայացրել են  որպես ազգային 
անվտանգության սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը 2016թ. սեպտեմբերի 29-ին Երևանում հյուրընկալել է  շրջանավարտների միջոցառում: Մարշալի անվան կենտրոնի ներկայացուցիչների կողմից վարվող այս միջոցառմանը մասնակցել են երեսուն շրջանավարտներ և հյուրեր  Հայաստանի տարբեր հաստատություններից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով. «Միջոցառման ընթացքում «Կոռուպցիան որպես ազգային անվտանգությանը սպառնալիք» թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացրեցին կենտրոնի  երկու  առաջատար շրջանավարտներ՝ Հայարփի Մխիթարյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդից և Ելիզավետա Մարգարյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից: Նրանց խոսքին հաջորդեց հարց ու պատասխանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ողջունեց Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտներին և շնորհավորեց նրանց կարևոր դերակատարության համար, որ նրանք ունեցել են «Հայաստանի և կովկասյան տարածաշրջանի անվտանգության ու պաշտպաանական յուրահատուկ մարտահրավերների վերաբերյալ Վաշինգտոնում և շատ եվրոպական մայրաքաղաքներում ավելի լավ ու ավելի առողջ ըմբռնում ձևավորելու հարցում»: Ապա դեսպան Միլսը հավելեց. «Կոռուպցիայի և ազգային անվտանգության հատման կետը  կարևորագույն նշանակության խնդիր է Հայաստանում և ամբողջ աշխարհում, և ես ուրախ եմ տեսնել այս երկու մասնագետներին, և հարգարժան շրջանավարտներին և հյուրերին, ովքեր այստեղ հավաքվել են անդրադառնալու այս թեմային նման լրջությամբ»:

ԱՄՆ-ի և  Գերմանիայի կողմից հովանավորող Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնը եզակի հնարավորություն է ստեղծում քննել գլոբալ և տարածաշրջանային ժամանակակից միտումները, անվտանգության հարցերը, ազգային անվտանգության ռազմավարությունները, պաշտպանական պլանավորումը, ճգնաժամային կառավարման մոտեցումները, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այլ հարակից ոլորտներ: Հայաստանը սկսել է մասնակցել այս ծրագրին 1995 թ. սկսած՝ կենտրոն ուղարկելով տարեկան միջին հաշվով 15 ուսանող: Ներկայումս  Հայաստանում կան մոտ 240 շրջանավարտներ, ովքեր  զբաղեցնում են տարբեր պաշտոններ Հայաստանի Հանրապետության կառավարությունում, ինչպես նաև այլ գերատեսչություններում և մարմիններում:

Կենտրոնը 21-րդ դար է բերում Ջորջ Մարշալի մտահղացումը ՝ հետևելով «Ժողովրդավարություն վստահության և բարեկամության միջոցով» կարգախոսին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]