Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը

Տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սեպտեմբերի  29-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԳՀՃ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2016թ. մրցանակաբաշխությունը: «Մեր առաքելությունը`  հայ տեսակի պահպանումն է: Անհնար է դա անել առանց եկեղեցու և ուսուցիչների: Մենք պարտավոր ենք ունենալ մեր սեփական կրթությունը և դիմագրավել բոլոր մարտահրավերները: Մրցանակաբաշխությունն ուղղված է այս գործընթացի իրականացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Մրցանակներ հանձնվեցին հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, բնագիտական` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների  ուսուցիչներին և դասվարներին:

Երրորդ մրցանակի արժանացավ 13 մանկավարժ, երկրորդ մրցանակի` 9-ը ուսուցիչ, իսկ առաջին մրցանակը տրվեց Երևանի Ա. Երզնկյանի անվան 118 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Անուշ Խաչիկյանին:

«Մենք` ուսուցիչներս, գնահատված լինելով ավելի ենք ոգևորվում և ավելին ենք տալիս աշակերտներին: Սա պարտավորեցնում է: Շնորհակալ եմ վերաբերմունքի  համար»,-ասաց Անուշ Խաչիկյանը:

Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի շնորհալի պատանի երաժիշտ կատարողները:

«Շնորհակալ ենք ուսուցիչներին իրենց ծավալած գործունեության համար: Ցանկանում եմ, որ կրկնապատկվեն նրանց ուժերը, որպեսզի իրենց աշխատանքի շնորհիվ շենանա մեր երկիրը»,- միջոցառման ավարտին ընդգծեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել է 129 մանկավարժ, որոնցից  60-նն անցել է եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունքների համար 23 մասնակից  արժանացել է տարբեր կարգի մրցանակների, իսկ 37-ը` մասնակցության վկայականների: Ամենամյա մրցույթն իրականանում է ՀՀ ԿԳ նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]