Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեկնարկել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանը

Մեկնարկել է  ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին մեկնարկել են ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Խորհրդարանի նախագահը հակիրճ անդրադարձել է նախորդ ամիսներին ԱԺ գործունեությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կանոնակարգ օրենքի համաձայն՝ նստաշրջանի մեկնարկին խորհրդարանականները հաստատել են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը՝ վերընտրելով Ռամելա Դադայանին, Լյուդմիլա Բարսեղյանին և Գագիկ Բաղունցին:

Այնուհետև պատգամավորները քննարկել են օրակարգում տեղ գտած հարցերը:

Այսպիսով՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ԼՂՀ օրենքը, որը միտված է բարձրացնել էկոլոգիական կրթության դերը ԼՂՀ կրթական հաստատություններում, հատկապես նախադպրոցական և հանրակրթական մակարդակներում:

Ազգային ժողովը հաստատել է նաև`

«Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, որով կատարելագործվում են նշված օրենքների առանձին բաժինների և հոդվածների դրույթները՝ իրավակիրարկման համար ավելի արդյունավետ դարձնելով դրանք:

«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն ուղղված է նշված օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված արտոնությունից օգտվողների շրջանակի ընդլայնմանը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի  կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը:

Նիստին հնչել է նաև պատգամավորական հայտարարություն. պատգամավոր Ռամելա Դադայանը հանդես է եկել կրթության ոլորտում բարեփոխումների՝ մասնավորապես մանկավարժների սոցիալական ապահովվածության մասին հիմնավորումներով:

Ընդմիջումից հետո խորհրդարանը վերսկսել է աշխատանքները և տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Կառավարության անդամները փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ պատասխանել են բյուջեում կատարված փոփոխություններին, «Արցախկապ» և «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերությունների ծառայություններին, դպրոցների ծանրաբեռնվածությանը, հատուկ կատեգորիայի մարդկանց համար բնակարանաշինությանը, Շահումյանի շրջանի բնակավայրերից երկուսում դպրոցի և հիվանդանոցի շինարարությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը վերաբերող ԱԺ պատգամավորների առաջադրած հարցերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]