Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը հասկանում է իրերի լեզուն. բացվեց նրա կոլաժների ցուցադրությունը

Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը հասկանում է իրերի լեզուն. բացվեց նրա կոլաժների 
ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը ներկայացրեց «Ժամանակ, ժամանակ, ժամանակ» խորագրով իր անհատական ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 29-ին ներկայացված ցուցադրությանը հեղինակը հանդես է եկել 90-ից ավելի կոլաժների հավաքածուով, որոնցից շուրջ 60-ը պատրաստված են աթոռներից: Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Քանդակագործի խոսքով, արվեստագետը կարող է ցանկացած իրերից ստեղծագործել: Ջավրուշյանը հավելեց նաև, որ կարողանում է հասկանալ իրերի լեզուն՝ նրանք իրենց մասին պատմում են: Ցուցահանդեսի հեղինակի ներկայացմամբ, աստվածաշնչյան տասը պատվիրաններից բացի, կա նաև տասնմեկերորդը, որն, ըստ քանդակագործի, «Մի նստիրն» է: Գաղափարը կոլաժի տեսքով ներկայացված էր ցուցասրահի մուտքի մոտ:

«Ես պատմում եմ ժամանակի մասին և ոչ միայն իմ ապրած, այլ նաև անցած և սպասվող: Այստեղ ամեն մի իրի մեջ ներկայացված է, թե ինչպես եմ ապրել և ինչ եմ հասկացել կյանքից: Այս ամենն իմ ստեղծագործական գործունեության 30 տարվա արդյունքն է: Իմ վերջին ցուցահանդեսն է լինելու, այլևս չեմ բացելու: Կարծում եմ, որ կարիք չկա, մնացածը թող այցելուներն ասեն՝ կա, թե՞ ոչ»,- նշեց նկարիչ, քանդակագործ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը:

Ցուցադրված կոլաժների պատրաստման հիմնական առարկաները հաշվիչը և աթոռն են, որոնց իմաստը Ջավրուշյանն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ դա հատուկ արված է, որպեսզի յուրաքանչյուր այցելու ինքնուրույն փորձի հասկանալ: Ըստ քանդակագործի, ինքը պարզապես ներկայացրել է իրականության գույները:

Հեղինակի խոսքով, սակայն, ցուցասրահում ներկայացվածը, դեռ ամբողջը չէ, ներկայացվածից երկու անգամ ավելի ինքն ունի նաև իր արհեստանոցում: Այս յուրօրինակ ցուցադրությունը ներկայացվելու է 10 օր՝ մինչև հոկտեմբերի 9-ը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]