Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան չի կարողացել խափանել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը Մանիլայում

Թուրքիան չի կարողացել խափանել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 
պատարագը Մանիլայում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Սանտուարիո դե Սեն Անտոնիո եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Պատարագին ներկա էին Ֆիլիպինների խորհրդարանի սենատորներ, Մանիլայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Թագուկ քաղաքի քաղաքապետը, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայաստան-Ֆիլիպիններ բարեկամության խմբի անդամներ: Պատարագից հետո Մանիլայի «Աստորիա» հյուրանոցում տեղի ունեցավ հիշատակի երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը և հայտնի գործարար Ջեֆրի Նագը:

Մանիլայի Սանտուարիո դե Սեն Անտոնիո եկեղեցում սեպտեմբերի 27-ին կայանալիք պատարագի խափանման ուղղությամբ աշխատանքներ էին իրականացվում Մանուլայում Թուրքիայի հյուպատոսի կողմից: Վերջինս այդ հարցի առնչությամբ կապ էր հաստատել եկեղեցու առաջնորդի հետ և զրույցի ժամանակ նշել, որ պատարագը հայերի կողմից կազմակերպվող քաղաքական ակցիա է, որը «պետք է արգելվի՝ հետագա քաղաքական հետևանքներից խուսափելու համար»:  

Մեր տեղեկություններով՝ Թուրքիայի դեսպանությունը բողոք է հղել նաև Ֆիլիպինների արտաքին գործերի դեպարտամենտին:

Այնուամենայնիվ, Ֆիլիպիններում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ սեպտեմբերի 27-ին անցկացվեց պատարագ, որին հետևած միջոցառման ժամանակ մասնակիցներին ներկայացվեց հակիրճ հուշագիր Հայոց պատմության և ցեղասպանության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]