Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կբարձրանա վերանորոգվող ճանապարհների շինարարական աշխատանքների որակը

Կբարձրանա վերանորոգվող ճանապարհների շինարարական աշխատանքների որակը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգված հատվածների ծածկի որակի գնահատման ընթացքում անհարթության միջազգային ցուցիչի (ԱՄՑ) չափանիշի կիրառման մեթոդաբանությանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այն կնպաստի հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգվող հատվածների շինարարական աշխատանքների որակի բարձրացմանը, ինչպես նաև կհստակեցնի վերանորոգված հատվածի ծածկի մերժման և ընդունման չափորոշիչները՝ կախված ԱՄՑ չափանիշից:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ավտոմոբիլային ճանապարհների պահպանման վիճակի բնորոշման (խմբավորման) ցանկում ներառելով նաև վատ ճանապարհները:  Ըստ Մարտիրոսյանի՝ որոշման ընդունումը կկանխի  ճանապարհների էլ ավելի վատթարացումը և հնարավորություն կնձեռնի զարգացնել ճանապարհային ցանցը՝ ապահովելով անխափան երթևեկությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունը փոփոխություն կատարեց նաև ՀՀ ընդհանուր օգտագործման  պետական ավտոմոբիլային ճանապարհների տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչների վրա հիմնված ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգում՝  հաստատելով բազմաչափանիշային վերլուծության շրջանակի կիրառումը միայն մարզային (տեղական) ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման համար, իսկ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշումը կայացնել ՀԲ-ի և ԱԶԲ-ի կողմից հավանության արժանացած HDM-4 տնտեսագիտական վերլուծությունների համակարգչային ծրագրի արդյունքներից ելնելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]