Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ հարկային օրենսգիրքն ընդունվեց պատգամավորների բուռն քննարկումներով

ՀՀ հարկային օրենսգիրքն ընդունվեց պատգամավորների բուռն քննարկումներով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխված նախագիծն ընդունվեց՝ ուղեկցվելով բուռն քննարկումներով: «Առաջին ընթերցումից հետո հանրապետականն ամենաակտիվն է քննարկել օրենսգիրքը եւ՛ գործարար շրջանակների, եւ՛ հանրության, եւ՛ ՀԿ-ների, եւ՛ կառավարության, եւ՛ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: ԱԺ 14 պատգամավոր ներկայացրել են հարկային օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ իրենց առաջարկությունները: 14 պատգամավորներից 10-ը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ էին: Եթե համեմատենք ԱԺ բերված երկու տարբերակները, ապա այս տարբերակում ահռելի փոփոխություններ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովըը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նախքան նախագծի քվեարկությունը նշեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Սա կարեւորագույն, ինչ-որ տեղ համակարգաստեղծ փաստաթուղթ է եւ պահանջում է պատասխանատվություն: Մի բան հստակ է, որ այս փաթեթն ընդունում ենք, որովհետեւ ստիպված ենք»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ պատահական չէր, որ օրենսգրքի քննարկման ընթացքում քաղաքական մեծամասնության կողմից որեւէ մեկը ելույթ չունեցավ, բացի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, այն էլ, Հակոբյանի խոսքով, թիմի պատիվը պահելու համար:

Պատգամավորի այս դիտարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք դահլիճում նկարվելու համար ելույթներ չենք ունենում:  Բազմիցս այս հարցը քննարկել ենք առաջին ընթերցումից հետո մեր խմբակցությունում, տասնյակ առաջարկություններ են եղել մեր կողմից, մեր ընդդիմադիր գործընկերներն էլ են արել առաջարկութուններ: Երեկ էլ նիստից առաջ զեկուցողների հետ միասին խմբակցությունը մանրակրկիտ քննարկում է ունեցել եւ եկել ընդհանուր կարծիքի: ՀՀԿ-ն կողմ է այս փաթեթին»:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ փաստաթուղթը ամենաքննարկվածն է Ընտրական նոր օրենսգրքից հետո: «Ես նույնպես մասնակցել եմ փաստաթղթի լրամշակման աշխատանքներին: Այն, որ փաստաթուղթը բարելավված է` հօգուտ ձեռներեցության, դա ակնհայտ է»,-նշեց նա:

Փաստաթղթին դեմ արտահայտվեցին նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զորհաբյանը եւ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: «Չի կարելի նման անփույթ տեսքով նախագիծ ընդունել եւ սահմանել խաղի կանոններ, որոնք ուղղակի կործանարար են լինելու Հայաստանում մնացած արդեն 1-2 տնտեսվարողների համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ 350 առաջարկներից միայն 120-ը արվել է իր կողմից: «Ես պարզապես տեղյակ եմ պահում ԱԺ-ին, որ մենք ՓՄՁ-ին գցում ենք վատ վիճակի մեջ: Դա անառարկելի է եւ ցավալի»,-եզրափակեց պատգամավորը:

Սեպտեմբերի 29-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ 79 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխված նախագիծը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]