1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի Հայաստանում. Իգնատի Առաքելյան

Օրգանական գյուղատնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի Հայաստանում. Իգնատի 
Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի զարգացման գործակալության եւ Եվրամիության օժանդակությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում ներկայացվեցին դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ օրգանական գյուղատնտեսության ներդրումը Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի: «Այս ուղղությունը բավական եկամտաբեր է գյուղատնտեսության համար, հետեւաբար  շատ եմ կարեւորում սպառողների իրազեկման գործընթացը»,-ասաց նա:

Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերն իր երկրի օրինակով առաջարկեց Հայաստանում սուբսիդիաներ ստեղծել` պահպանելու համար օրգանական գյուղատնտեսության կանոնները:

Ավստրիայի զարգացման գործակալության եւ Եվրամիության օժանդակությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը միտված է նպաստել, մասնավորապես, փոքր եւ միջին գյուղացիական տնտեսությունների եւ ձեռնարկությունների զարգացմանը՝ դրամաշնորհային ծրագրերի եւ տեխնիկական օժանդակության միջոցով:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաեւ փոքր ֆերմերների եւ ֆերմերային խմբերի աջակցության ծրագրի մասին: «Փոքր ֆերմերները հանդիսանում են օրգանական գյուղատնտեսության հիմնասյուները, հետեւաբար մեր կողմից տրամադրված օգնությունը շատ եմ կարեւորում»,-հավելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության եւ համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]