Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Ամիրյանը պատմել է, թե ինչ է արել նախարար դառնալու մասին իմանալուց հետո

Արմեն Ամիրյանը պատմել է, թե ինչ է արել նախարար դառնալու մասին իմանալուց հետո

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը վստահեցնում է, որ աշխատելու է բաց, չափազանց թափանցիկ: Այդ մասին Ամիրյանը նշեց կառավարության նիստի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ զրույցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանելով հարցին՝ թե որն է եղել իր առաջին քայլը, երբ իմացել է, որ նշանակվել է նախարար՝ Ամիրյանն ասաց. «Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Դուռը զանգեցի՝ կինս բացեց, գրկախառնվեցի և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ զգացի թրթիռն իմ գրկում, ասացի՝ հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ»:

Արմեն Ամիրյանն ասաց նաև, որ կադրերի փոփոխություն չի պատրաստվում անել:  «Ես ձևակերպում եմ խնդիրները և այդ խնդիրների մեջ, եթե կարող են տեղավորվել, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետև ինձ համար կարևորագույնն այն մշակույթն է և այն խնդիրները, որոնք ձևակերպվելու են մշակույթի զարգացման գործում»,- ասաց Ամիրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]