1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիմոն Պերեսի հրաժեշտի արարողություններին կմասնակցեն Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները

Շիմոն Պերեսի հրաժեշտի արարողություններին կմասնակցեն Երուսաղեմի Հայոց 
պատրիարքության ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողություններին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից կմասնակցեն պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը և ավագ թարգման Համբարձում վարդապետ Քեշիշյանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նրա խոսքով` Պերեսը բավականին լավ հարաբերություններ է ունեցել պատրիարքության հետ: «1988թ-ին, երբ Գյումրիում տեղի ունեցավ երկրաշարժը, Պերեսն անձամբ այցելեց պատրիարքություն և մոտ 10000 շեկելի անձնական նվիրատվություն կատարեց»,- նշեց Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Իսրայելի հայ համայնքը, սակայն, Պերեսին կհիշի նաև որպես Հայոց ցեղասպանությունը չընդունող անձնավորություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը նշեց, որ Պերեսը գտնում էր, որ Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը չի կարելի համեմատել:

Կորյուն վարդապետ Բաղդասարյանն էլ հիշատակեց, որ 2002թ-ին Պերեսն այցելել է Թուրքիա և խոսել նման համեմատականի անընդունելիության մասին` Հայոց ցեղասպանության առնչությամբ չօգտագործելով «ցեղասպանություն» եզրը:

Կյանքի 94-րդ տարում սեպտեմբերի 28-ին մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին` Նեհեմիա Պերեսը:

Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին: 

Հրեա ժողովրդի ականավոր քաղաքական գործիչ, Իսրայելի Պետության նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն  Ռիվլինին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]