Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում կայացել է ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի 9-րդ նիստի աշխատանքային խմբի հանդիպումը

Երևանում կայացել է ՀԱՊԿ ԱԻ համակարգող խորհրդի 9-րդ նիստի աշխատանքային խմբի 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստի աշխատանքային խմբի հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերում էին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը (աղետներից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելու ուղղությամբ), ՀԱՊԿ-ի հետ համատեղ կազմակերպվող ուսումնավարժությունների և այլ միջոցառումների իրականացմանը, ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում անդամ երկրների կադրերի վերապատրաստմանը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ՀՀ ԱԻ նախարարության և նախարար Արմեն Երիցյանի անունից մասնակիցներին ողջունել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:

Նիստը վարում էր ՀԱՊԿ քարտուղարության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության վարչության խորհրդական Վալերի Նեկլյուդովը:

Քննարկմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ԱԻ կառավարման պետական մարմինների պատվիրակները:

Վաղը` սեպտեմբերի 29-ին, Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 9-րդ նիստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]