1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մերկելը ցավակցություն Է հայտնել Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ

Մերկելը ցավակցություն Է հայտնել Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցական հեռագիր Է ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին այդ երկրի նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելը կորցրեց խոշոր քաղաքական գործչի, մենք սգում ենք Իսրայելի ժողովրդի եւ Շիմոն Պերեսի ընտանիքի հետ միասին: Ես երախտագիտությամբ եմ հիշում նրա հետ անցկացված հանդիպումների ու զրույցների մասին»,-ասված Է հեռագրում, որի տեքստը սեպտեմբերի 28-ին տարածել Է ԳՖՀ-ի կառավարության մամուլի ծառայությունը: Կանցլերը ցավակցություն Է հայտնել Գերմանիայի բնակիչների եւ անձամբ իր անունից:

Մերկելի խոսքով՝ Պերեսն ակտիվորեն պայքարում Էր Իսրայել Պետության ազատության ու անվտանգության համար, ինչպես նաեւ համոզված Էր, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները կարող են ապրել խաղաղ բարիդրացիական կյանքով:

Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ նշելով պաղեստինցիների հետ խաղաղության հասնելու նրա ձգտումը եւ ավանդը համաշխարհային կազմակերպության գործունեության մեջ:

Գրավոր հայտարարության մեջ ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նշել Է, որ Պերեսը «կենտրոնական դեր Է խաղացել Իսրայելի ստեղծման գործում»: «Նույնիսկ ամենադժվարին ժամերին նա լավատեսությամբ Էր նայում հաշտության հեռանկարին»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:  

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սգում Է հրեական պետության նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել Է Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը: «Վարչապետ Նաթանյահուն խորին ցավակցություն Է հայտնում նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ»,- նշել Է նա տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Շիմոն Պերեսն այն հատկությունների մարմնացումն Էր, որոնք հատուկ են նրա երկրին, ինչպես նաեւ Պաղեստինի հետ խաղաղ գոյակցության գաղափարի համոզված պաշտպանը: Այս մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Պերեսն իր մեջ զուգակցում Էր «Իսրայելի խիզախությունը հանուն անկախության պայքարում, լավատեսությունը, որը նա կիսում Էր իր կնոջ՝ Սոնյայի հետ, երբ նրանք օգնում Էին անապատը դարձնելու ծաղկող վայր, եւ հաստատակամությունը», որի շնորհիվ նա կարողացավ բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցնել երկրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]