Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաղդադը հայտնել Է Իրաք ամերիկյան նոր ուժերի տեղափոխման մասին

Բաղդադը հայտնել Է Իրաք ամերիկյան նոր ուժերի  տեղափոխման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին պատմել Է երկիր ամերիկացի նոր զինծառայողների ժամանման մասին, որոնք կօգնեն Մոսուլ քաղաքն ազատագրել «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է Reuters-ը:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել Է միջազգային կոալիցիայի ուժերի կազմում գործող հրահանգիչների եւ խորհրդականների թվի լրացուցիչ ավելացման վերաբերյալ Իրաքի կառավարության խնդրանքը»,-հայտարարել Է ալ Աբադին: Թե որքան ամերիկացի զինծառայողներ կժամանեն Իրաք, նա չի ճշտել: Սպիտակ տունը եւ գեներալ Ջոզեֆ Վոթելը՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարության ղեկավարը, արդեն հաստատել են այդ տեղեկատվությունը: Մոսուլի վրա հարձակման եզրափակիչ փուլը, որը, ինչպես սպասվում Է, կսկսվի հոկտեմբերի երկրորդ կեսին:  

Ներկայում Իրաքում գտնվում են մոտավորապես 4,4 հազար ամերիկացի զինծառայողներ: Պենտագոնի պնդմամբ, նրանք կրակային եւ օդային աջակցություն են ցուցաբերում իրաքյան զորքերին, ինչպես նաեւ հանդես են գալիս զինվորական հրահանգիչների դերում եւ ապահովում են նորակոչիկների ուսուցումը:

Մոսուլը Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն Է: Այն ԻՊ-ի զինյալների հսկողության տակ Է գտնվում 2014 թվականի ամռանից: Այս տարվա մարտին իրաքյան բանակը հարձակում Է սկսել այդ բնակավայրի ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]