Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Եվրոկոմիսարը հայտարարել Է Հունաստանից եւ Իտալիայից 10 հազար փախստականների վերաբնակեցման մասին

Եվրոկոմիսարը հայտարարել Է Հունաստանից եւ Իտալիայից 10 հազար փախստականների վերաբնակեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի եւ Իտալիայի տարածքում գտնվող ավելի քան 10 հազար փախստականներ Եվրամիության անդամ մյուս երկրներ են ուղարկվել՝ երկու տարվա ընթացքում երկու պետությունների տարածքից մինչեւ 40 հազար ապաստան խնդրողների տեղավորելու հանրակցության պարտավորությունների շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:  

«10 հազարից ավելի մարդ Է վերաբնակեցվել ԵՄ-ի երկրներում վերաբնակեցման եվրոպական սխեմային համապատասխան»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում: 

Փախստականներին, մասնավորապես, տարաբնակեցրել են Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Նիդեռլանդներում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Իսպանիայում, ինչպես նաեւ ԵՄ-ի ծրագրին մասնակցող Շվեյցարիայում եւ Նորվեգիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]