1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սառա Ջեսիկա Փարքերը կանանց միանման զգեստներ Է հագցնելու

Սառա Ջեսիկա Փարքերը կանանց միանման զգեստներ Է հագցնելու

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը թողարկել Է հագուստի սեփական շարքը: Դրանում տեղ են գտել շրջազգեստների մի քանի մոդելներ, որոնց միավորում Է մեկ բան՝ դրանք բոլորը սեւ գույնի են, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին:

Սպասվում Է, որ հավաքածուն վաճառքում հայտնվի հոկտեմբերին եւ կներկայացվի Bloomingdale’s հանրախանութում: Գները դեռ չեն նշվել:

Սառա Ջեսիկա Փարքերն ամերիկացի դերասանուհի Է եւ պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր Է: Նրան լայն ճանաչում Է բերել գրող Քերի Բրեդշոուի դերը՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում:

Փարքերն արդենի մի քանի տարի Է՝ աշխատում Է նորաձեւության ինդուստրիայում. նա ստեղծել Է հագուստի սեփական շարքը, ինչպես նաեւ զբաղեցրել Է Halston բրենդի կրեատիվ տնօրենի պաշտոնը: 2015 թվականի ամռանը նա ներկայացրել Է հարսանեկան կոշիկի շարք. հավաքածուում ներկայացված Էինլ այն բարձրակրունկ կապույտ կոշիկները, որոնցով «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում ամուսնացել Է Փարքերի հերոսուհին:

2016 թվականի օգոստոսի վերջին նա թողարկել Է անվանական օծանելիքների SJP Stash հավաքածուն: Բույրը ներառում Է գրեյփֆրուտի, սեւ պղպեղի եւ եղեսպակի հոտերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]