Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առաջին անգամ կին Է հայտնվել ամենաբարձր վարձատրվող կատակերգակ դերասանների տասնյակում

Առաջին անգամ կին Է հայտնվել ամենաբարձր վարձատրվող կատակերգակ դերասանների տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Էմի Շումերն առաջին կինն Է դարձել, որը հայտնվել Է ամենաբարձր վարձատրվող կատակերգակ դերասանների տասնյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին գրում Է Forbes-ը:

Մեկ տարում՝ 2015 թվականի հունիսից մինչեւ 2016 թվականի հունիսը, Շումերը վաստակել Է 17 մլն դոլար, ինչը նրան չորրորդ տեղն Է ապահովել ցուցակում: Առաջին դիրքում Քեւին Հարթն Է, որի եկամուտը կազմել Է 87,5 մլն դոլար: Երկրորդ տեղում անցյալ տարվա առաջատար Ջերի Սայնֆելդն Է՝ 43,5 մլն դոլարով, երրորդում՝ Թերի Ֆեյթորը՝ 21 մլն դոլարով:

Տասնյակում տեղ են գտել նաեւ տիկնիկային թատրոնի դերասան Ջեֆ Դանեմը՝ 13,5 մլն դոլար եկամտով (հինգերորդ տեղ), Դեյվ Շափելը՝ 13 միլիոնով (վեցերորդ տեղ) եւ Ջիմ Հեֆիգանը՝ 12,5 մլն դոլարով (յոթերորդ տեղ):

Ցուցակի ութերորդ հորիզոնականն զբաղեցնում Է Գեբրիել Իգլեսիասը (9,5 մլն դոլար), իններորդը՝ Ռասել Փեթերսը (9 միլիոն), տասնյակը եզրափակում Է Ջոն Բիշոփը (7 մլն դոլար), որը միակ բրիտանացին Է ցուցակում:

Թոփում հայտնված արտիստների մեծամասնությունը հանդես Է գալիս սթենդափ ժանրում: Էմի Շումերը վարում Է «Էմի Շումերի ներսում» խորագիրը կրող սեփական հեռուստաշոուն: Նա նաեւ խաղացել Է «Ընկեր եմ փնտրում աշխարհի վերջի համար» եւ «Առանց բարդույթների աղջիկը» ֆիլմերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]