Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եղիպատրուշ գյուղում փնտրում են 21-ամյա Հրանուշին

Եղիպատրուշ գյուղում փնտրում են 21-ամյա Հրանուշին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի 21-ամյա Հրանուշ Եղիազարյանն անհետացել է սեպտեմբերի 28-ի առավոտյան: Գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ են պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել է արջը: Լուրը, սակայն, «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը: Նա նշեց, որ Հրանուշի անհետացման հետ կապված ոչ մի նորություն դեռ չկա: «Առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիմա էլ ոստիկանությունը զբաղվում են որոնողական աշխատանքներով»,-ասաց գյուղապետը:

Գրիգորյանի խոսքով` աղջիկը իրենց տան պատուհանին երկտող էր թողել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացանք, որ փրկարարներն ահազանգը ստանալուն պես իրականացրել են որոնողական աշխատանքներ գյուղին հարակից անտառային տարածքում: Ժամը 13.45-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Դեպքի հանգամանքներից ելնելով՝  որոնողական աշխատանքները շարունակում են ոստիկանության աշխատակիցները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]