Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռոմի պապը Սիրիայի բոլոր կողմերին հորդորել է պաշտպանել Հալեպի բնակչությանը

Հռոմի պապը Սիրիայի բոլոր կողմերին հորդորել է պաշտպանել Հալեպի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 28-ին անհանգստություն Է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքի իրադրության կապակցությամբ եւ հերթական անգամ հորդորել Է բոլոր ուժերին՝ պաշտպանել այս քաղաքի բնակչությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես մտովի կրկին իմ սիրելի ու բզկտված Սիրիայի հետ եմ: Ես շարունակում են դրամատիկ նորություններ ստանալ Հալեպի բնակչության վիճակի վերաբերյալ, որի տառապանքները նաեւ իմն են»,-ասել Է քահանայապետը՝ հանդես գալով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած ունկնդրության ժամանակ:

Ֆրանցիսկոսը «խորը ցավ եւ անհանգստություն» Է հայտնել սիրիական այս քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որտեղ «մեռնում են հիվանդ երեխաներ, երիտասարդներ ու տարեցներ»:

«Ես կրկին դիմում եմ բոլոր կողմերին՝ ամեն կերպ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը: Եվ ես դիմում եմ այն մարդկանց խղճին, ովքեր պատասխանատվություն են կրում ռմբակոծումների համար, եւ ովքեր պետք Է դրա համար պատասխան տան Աստծո առաջ»,-եզրափակել Է Հռոմի պապը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]