Պեսկովը չի բացառել, որ Պուտինը հոկտեմբերին կայցելի Թուրքիա
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կարող Է այցով մեկնել Թուրքիա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք բացառում այդ հնարավորությունը»,- ասել Է նա: «Երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական միջոցառումները, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- հավելել Է մամուլի քարտուղարը:
Սեպտեմբերի 28-ին ավելի վաղ Թուրքիայի Պալատների եւ սակարանների միության ղեկավար Ռիֆաթ Հիսարջիքլիօղլուն ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերի սկզբին սպասում Է ՌԴ-ի նախագահի պաշտոնական այցին:
«Մեզ համար շատ հաճելի եւ սպասելի Է, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի սկզբին պաշտոնական այցով ժամանի մեր երկիր: Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Թուրքական հոսքը», ինչպես նաեւ Ռուսաստանում թուրք ձեռնարկատերերի նկատմամբ որոշ սահմանափակումների վերացման որոշումը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում