Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում վերածրագրավորվող նյութ են ստեղծել

 ԱՄՆ-ում վերածրագրավորվող նյութ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները նկարագրել են նոր տիպի նյութ, որը փոխում Է իր ձեւը: Եթե նախկինում նման միացությունները տրիգերի, օրինակ, լույսի կամ տաքության կարիք ունեին, ապա այժմ դրանց անհրաժեշտությունը վերացել Է: Հետազոտությունը հրապարակվել Է Nature Communications հանդեսում, իսկ գիտնականների կողմից ստեղծված նյութի ցուցադրությունը (բացվող արհեստական ծաղկի օրինակով) մատչելի Է YouTube ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր նյութը ձեւը փոխում Է ինքնուրույն ժամանակի ընթացքում (մի քանի վայրկյանից մինչեւ ժամեր): Միացության այդ հատկությունները պայմանավորված են դրա ներքին կառուցվածքով, որը ներառում Է երկու միմյանց հակազդող բաղադրիչներ. դրանցից մի քանիսը պատասխանատու են ձեւի պահպանման, մինչդեռ մյուսները՝ դրա փոփոխման համար: Նյութն, ինչպես կարծում են գիտնականները, կարող Է օգտագործվել ծրագրավորված կենսաբժշկական փոխպատվաստի ստեղծման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]