Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 138 երկրների մեջ

Հայաստանը մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 138 երկրների մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն` Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 138 երկրների մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով:

Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա: Ցուցիչի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:

2016/17 զեկույցի արդյունքներով` առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Վրաստանը (7 կետով), Ադրբեջանը (3 կետով), Տաջիկստանը (3 կետով) և Ռուսաստանը (2 կետով): Հայաստանը գրանցել է առաջընթաց 3 կետով: Զգալի հետընթաց են արձանագրել Մոլդովան (16 կետով) և Ղազախստանը (11 կետով):

2016-2017 թթ. մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 138 երկրների մեջ գրավում է 79-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավելով 3 տեղով: Զգալի առաջընթաց են գրանցել նորարարություն, գործարարության կատարելագործվածություն և ինստիտուտներ հենասյուները: Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև ապրանքների շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն և աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների ցուցանիշները: Միևնույն ժամանակ վատթարացել են մակրոտնտեսական միջավայր և շուկայի չափ հենասյուների ցուցանիշները: Մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար են ազդել գնաճի և պետական բյուջեի պակասուրդի բարձր մակարդակները։

Բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները հաստատուն կերպով մնում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման/հեռացման ճկունությունը։ Մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի բաց ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվը:

Հայաստանը շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծության շնորհիվ (3,534 ԱՄՆ դոլար, 2015 թ.):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]