Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում ՀՀ դեսպանը խոսել է հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերից

Իրանում ՀՀ դեսպանը խոսել է հայ-իրանական հարաբերություններին առնչվող հարցերից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյան սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիս է հրավիրել, որի շրջանակում ՀՀ դեսպանը իրանական հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցներին է ներկայացրել Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման հետ կապված խնդիրներն ու իրականացվող աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել «Farsnews.com», «Irna.ir» «Isna.ir», «Mehrnews.com», «Tasnimnews.com», «Ir.diplomacy.ir» և այլ լրատվական համացանցային ռեսուրսների, ինչպես նաև ռադիոյի և օրաթերթերի («Jamejam», «Forsat-e Emrooz», «Shargh» և այլն) լրագրողներ:

Դեսպան Արտաշես Թումանյանը ներկայացրել է երկկողմ առևտրի և փոխադարձ ներդրումների ակտիվացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործող առևտրային ռեժիմները, Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ Հայաստանին ընձեռնված հնարավորությունները, Եվրամիության և այլ երկրների հետ ունեցած առևտրային արտոնությունները:

Իրանական լրատվամիջոցներին ներկայացվել են Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրող միջազգային առաջատար կազմակերպությունների գնահատականները (Համաշխարհային բանկի «Doing Business» միջազգային խմբի 2016 թ. զեկույցում Հայաստանն աշխարհի 189 երկրների շարքում զբաղեցրել է 35-րդ տեղը, իսկ կանադական հայտնի «Fraser Institute»-ի աշխարհում տնտեսական ազատություններին նվիրված տարեկան զեկույցում 159 երկրների շարքում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը):

ՀՀ դեսպանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայանալիք «Armenia Expo 2016» հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսի մասին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 90-ից ավելի հայկական ընկերություններ (տեղեկատվական տեխնոլոգիաներ, բանկեր, ապահովագրություն, գյուղատնտեսություն, սննդի արտադրություն, ոսկերչություն, ադամանդագործություն, դեղագործություն, կարի, կոշիկի և կաշվե իրերի արտադրություն և այլ ոլորտներ):

Ասուլիսի ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանել է լրագրողների բարձրացրած բազմաթիվ հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]