Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբաման առաջադրել է վերջին կես դարում Կուբայում ԱՄՆ-ի առաջին դեսպանի թեկնածուին

Օբաման առաջադրել է վերջին կես դարում Կուբայում ԱՄՆ-ի առաջին դեսպանի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել Է Հավանայում երկրի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից Ջեֆրի Դիլաուրենտիսին նշանակել 55 տարվա ընթացքում Կուբայում առաջին դեսպան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Ջեֆի հանդես բերած առաջնորդությունը հսկայական նշանակություն ունեցավ Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջեւ հարաբերությունների նորմալացման ողջ գործընթացում, եւ դեսպանի նշանակումը ակներեւ քայլ Է երկու երկրների միջեւ բնականոն եւ ավելի արդյունավետ հարաբերությունների հաստատման ճանապարհին»,-ասված Է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ: 

Դիլաուրենտիսի նշանակմանը դեռ պետք Է հավանություն տրվի Կոնգրեսի կողմից, որը վերահսկում են հանրապետականները:

Կուբայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններն սկսել են լավանալ 2014 թվականի դեկտեմբերից: Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմեց Կոնգրեսին Կուբայի դեմ գործող բռնարգելքը չեղարկելու եւ նրա հետ հարաբերությունները վերականգնելու առաջարկով: Այդ ժամանակվանից երկրները դեսպանություններ են բացել եւ վերականգնել են առեւտրային ավիահաղորդակցությունը: Այս տարվա մարտին կայացել Է ԱՄՆ-ի նախագահի՝ վերջին 88 տարվա ընթացքում առաջին այցը Կուբա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]