1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«ՆՈՀ» խոհափիլիսոփայական թատերախումբը ներկայացավ հայ արվեստասեր հանրությանը

 «ՆՈՀ» խոհափիլիսոփայական թատերախումբը ներկայացավ հայ արվեստասեր հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում սեպտեմբերի 27-ին` Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում, ներկայացվեց «ՆՈՀ» ճապոնական  թատրոնի յուրօրինակ բեմադրությունը:  «Առաջին անգամ եմ Հայաստանում և հիացած եմ ձեր մշակութային հարստությամբ. ինձ հատկապես տպավորեց այն դաշնամուրը, որի վրա Կոմիտասն է նվագել: Մեր ներկայացումները շատ երկար են, հետևաբար` հանդես ենք գալու տարբեր բեմադրություններից հատվածներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «ՆՈՀ» թատրոնի առաջատար դերասան Մասայուկի Ֆուջիին:

Այս թատրոնի առանձնահատկություններն են` պարզ, էլեգանտ ձևավորումը, բարդ զգեստները, երկու կամ երեք գլխավոր կերպարները, երգչախումբը և երեք թմբկահարներից ու մեկ ֆլեյտահարից կազմված նվագախումբը:

«ՆՈՀ»-ը ճապոնական կատարողական արվեստ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է իբրև մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն: Չափազանց հաճելի է այն մատուցել հայ հանրությանը»,-ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:

«ՆՈՀ» թատրոնն իր ներկայիս տեսքով ձևավորվել է 14-րդ դարում: Այն քնարերգության լեզվով գրված պարային դրամա է, որն առանձնանում է նրբագեղությամբ, խորհրդանիշների հարստությամբ և գեղեցիկ ոճավորմամբ: Խորը փիլիսոփայական բնույթ ունեցող ողբերգական թատրոնի  գաղափարական հենքն աղերսվում է մարդու հոգևոր հավատամքին ու բարոյական նորմերին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]