Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստը

ՌԴ-ն հրապարակել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսասատանի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում հրապարկել է Սիրիայի հարցով համաձայնագրի տեքստը, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, և պաշտոնական Վաշինգտոնը կոչ է արել հանությանը ներկայացնել երկկողմ պայմանավորվածությունների ողջ փաթեթը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես առաջարկել է յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացնել հանրությանը, սակայն ամերիկյան կողմը հետևողականորեն դեմ է հանդես եկել:

»Հատկապես ուշադրության է արժանի առողջ ընդդիմությանն «Ալ-Քաիդա»-ի  միավորը հանդիսացող «Ջեբհաթ ան-Նուսրա»-ից առանձնացնելու իրենց կողմից ստանձնած պարտավորությունը հրապարակայնորեն վերահաստատելուց և Ռուսաստանի հետ համատեղ կրակը չդադարեցնող ահաբեկիչների և նրանց յուրաքանչյուր հանցակիցների ուղղությամբ հարվածներ հասցնելուց հրաժարվելու ցանկությունը»,- նշված է տեղեկատվության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն այնումենայնիվ կիրականացնի իր պարտավորությունները` տարանջատելու ընդդիմությանն ահաբեկիչներից:  

Ընդգծվում է, որ բազմաթիվ գրոհայիններ, որոնց Վաշինգթոնն անվանում է «մահապարտներ», «պայքարում են «Ջեբհաթ ան-Նուսրայի հետ միասին և գործնականում միավորվել են նրան»: «Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ ահաբեկիչների հետ «խաղեր խաղալ»-ը և թողտվությունը նրանց երբեք բարիք չի բերի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]