1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ի և Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսը տեղափոխվել է Վոլգոգրադ

«Արմենպրես»-ի և Սփյուռքի նախարարության կազմակերպած ցուցահանդեսը 
տեղափոխվել է 
Վոլգոգրադ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության և ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում սեպտեմբերի 27-ին բացվել է «Հայաստա՛ն, հավերժական իմ սեր» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Նույն ցուցահանդեսը, սակայն Աստրախան քաղաքում, բացվել էր սեպտեմբերի 24-ին:

Ցուցահանդեսը տեղեկատ­վու­թյուն է տրամադրում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան և ԼՂՀ ձեռքբերումների մասին ինչպես ար­տաքին քաղաքականության, այնպես էլ տնտեսու­թյան, գիտության, մշակույթի, ճարտարա­պետության, սպորտի և տուրիզմի բնագավառ­նե­րում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունն ունի 7 թեմատիկ բաժին՝ «Անկախությունը՝ բարձրա­գույն արժեք», «Դժվարին հաղթանակ», «Ազգային հերոսները», «Հիշում ենք և պահանջում», «Հույսի Հայաստան», «Հավատի Հայաստան. ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր», «ՀՀ Նա­խագահի հանդիպումները»: Ներկայացված է շուրջ 100 լուսանկար: 

2016 թ. հոկտեմբերին նախատեսվում է համանման ցուցադրություն կազմակերպել նաև Կրասնոդարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]