1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես է եկել Հռոմում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչը

Արդարադատության ակադեմիայում դասախոսությամբ հանդես է եկել Հռոմում Ինտերպոլի 
ԱԿԲ-ի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ներկայացուցիչ Սանդրո Չիամարոնեն հանդես է եկել թղթադրամների և մետաղադրամների կեղծմանն ու ապօրինի շրջանառության, ինչպես նաև փողերի կեղծման հետ կապված գործերի բացահայտմանը նվիրված դասախոսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից՝ նշելով. «Սեպտեմբերի 27-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Հռոմում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) ներկայացուցիչներ Սանդրո Չիամարոնեն և Ստեֆանո Դիլզոտին:

Ակադեմիայում վերապատրաստում անցնող ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար դասախոսությամբ հանդես եկավ Սանդրո Չիամարոնեն: Դասախոսությունը նվիրված էր թղթադրամների և մետաղադրամների կեղծմանն ու ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև փողերի կեղծման հետ կապված գործերի բացահայտմանը:

Բանախոսը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Իտալիայում թղթադրամների կեղծման դեպքերի, դրանց բացահայտման և այդ առնչությամբ վերջին տարիների վիճակագրության վերաբերյալ: Ըստ բանախոսի՝ եվրոյի կեղծման դեպքերի շուրջ 80%-ը կատարվում է հենց Իտալիայի տարածքում, մասնավորապես՝ Նեապոլ քաղաքում են ամենամեծ թվով կեղծ թղթադրամներ առգրավում: Ավելին՝ այսօր ամենաշատը կեղծվում են 20 և 50 եվրո արժողությամբ թղթադրամները: Հազվադեպ չեն նաև ամերիկյան դոլարի կեղծման դեպքերը:

Հռոմում Ինտերպոլի ԱԿԲ ներկայացուցիչ Սանդրո Չիամարոնեն դատավորներին և դատախազներին ներկայացրեց նաև Իտալիայի ոստիկանության իրականացրած մի քանի հայտնի գործողությունների մանրամասներ, որոնց արդյունքում բացահայտվել են միլիոնավոր կեղծ դրամներ, ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ, առգրավվել տպագրական սարքեր, թուղթ, թանաք և այլն: Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կատարելագործվում է նաև կեղծ թղթադրամների արտադրությունն ու իրացումը:

Խոսելով թղթադրամի և մետաղադրամի կեղծման դեպքերի մասին՝ Ս. Չիամարոնեն ներկայացրեց ոլորտի կարգավորմանն ուղղված Իտալիայի օրենսդրությունը, որն այս տարի է բարեփոխվել: Փոփոխությունները միտված են նման հանցագործությունները բացահայտելու միջոցների արդյունավետության բարձրացմանը, դրամ կեղծողների դեմ պայքարի համակարգված մոտեցումների մշակմանը, ոստիկանության և մյուս շահագրգիռ կառույցների համագործակցության ակտիվացմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]