Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամն այս տարի կկազմակերպի ևս 21 մարզային համերգ

Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամն այս տարի կկազմակերպի ևս 21 
մարզային 
համերգ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամն Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների և մեներգիչների մասնակցությամբ սեպտեմբերին հերթականմարզային համերգներ է անցկացրել կայացել Շիրակի մարզի Վահրամաբերդ և Արագածոտնի մարզի Ուշի գյուղերում։ Սեպտեմբերի 26-ին համերգ է կայացել Հրազդանում, սեպտեմբերի 27-ին՝ Ծաղկաձորում: Առաջիկա համերգը նախատեսված է  Արթիկում, հոկտեմբերի 16-ին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամից՝ հավելելով, որ մինչ այժմ կյանքի է կոչվել 70-ից ավելի նման միջոցառում, իսկ մինչև տարեվերջ կկազմակերպվի ևս 21-ը:

Ըստ աղբյուրի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը 2014 թվականից համագործակցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ՝ լայնամասշտաբ գործունեություն է ծավալում՝ օպերային և դասական արվեստի պահպանման, զարգացման ու տարածման ուղղությամբ: Արդեն երեք տարի է մայրաքաղաքում և Հայաստանի մարզերի մշակութային օջախներում, տարբեր կրթօջախներում և սահմանամերձ գյուղերի զորամասերում, մանկատներում և ծերանոցներում Հիմնադրամը կազմակերպում է այնպիսի միջոցառումներ, որոնց վերջնանպատակը գեղեցիկի զգացողությունն արթնացնելն է հանդիսատեսի սրտում:

«Անշուշտ մարզերում համերգ կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան մայրաքաղաքում, սակայն պետք է հիշել, որ մենք պատասխանատվություն ենք կրում գալիք սերնդի գեղագիտական դաստիարակության համար: Ուստի, մեր պարտականությունն է դասական երաժշտությունը մատչելի դարձնել ամբողջ Հայաստանում: Անսահման բերկրանքն ունկնդրի աչքերում ապացուցում է նախագծի կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասել է նախագծի երաժշտական ղեկավար՝ դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամն ստեղծվել է 2014 թվականին: Հիմնադիրներն են Կարեն Դուրգարյանը (հոգաբարձուների խորհրդի նախագահ), Շմավոն Գրիգորյանը (տնօրեն) և Արմեն Տեր-Տաճատյանը (հոգաբարձու): Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, ՌԴ ժող. արտիստ Վալերի Գերգիևը: Հիմնադրամի նպատակն է առավել մասսայականացնել օպերային արվեստը, երաժշտական այս ժանրի նկատմամբ հասարակության մեջ հետաքրքրություն սերմանել վաղ տարիքից, նպաստել Օպերային թատրոնի աշխատակազմի ստեղծագործական վերելքին, փորձի փոխանակման և դասընթացների միջոցով՝ աջակցել մասնագետների կատարելագործմանը, միջազգային փառատոնների միջոցով՝ նպաստել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, աջակցել նոր ներկայացումների բեմադրմանն ու լուծել թատրոնի գույքային խնդիրները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]