Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Սոֆիայում

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Սոֆիայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Բուլղարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անց են կացվել մի շարք միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 23-ին Սոֆիայի հայտնի ջազային ակումբներից մեկում տեղի է ունեցել Հայաստանից հրավիրված շեփորահար Երվանդ Մարգարյանի և դաշնակահար Նառա Առաքելյանի մասնակցությամբ համերգ: Բուլղարական ջազային համույթի նվագակցությամբ հայ երաժիշտները կատարել են ոչ միայն հանրահայտ ջազային կոմպոզիցիաներ, այլև հանդես են եկել հայ դասականների՝ Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումներով:

ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակի նախաձեռնությամբ և Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Սոֆիայի կոնսերվատորիայի դահլիճում կազմակերպվել է համերգ` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: ՀԲԸՄ կամերային նվագախմբի հետ ելույթ են ունեցել Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ալտահար Վաչե Հովեյանը, դաշնակահար Նառա Առաքելյանն ու շեփորահար Երվանդ Մարգարյանը: Հնչել են հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ջազային մշակումներ:

Սեպտեմբերի 25-ին Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհուրդը և Սոֆիայի քաղաքապետարանը կազմակերպել էին «Բազմազանության ներդաշնակություն» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սերմանումը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդեկովան, Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանը, կրոնական համայնքների ղեկավարներ: Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել տարբեր համայնքներ ներկայացնող համույթներ, այդ թվում` Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» նվագախումբը: Սոֆիայի պատմության թանգարանում բացվել էր համայնքների ներկայացուցիչների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ինչպես նաև տեղադրվել էին հատուկ տաղավարներ:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, կրոնական համայնքների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]