Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԲ-ն «ԻԴՐԱՄ»-ի նոր մասնաճյուղեր է հաշվառել

ԿԲ-ն «ԻԴՐԱՄ»-ի նոր մասնաճյուղեր է հաշվառել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Ֆինանսական խմբերի ճանաչման եւ ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» կանոնակարգ 20/01-ը, «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը եւ հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը, «Ֆինանսական խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները եվ դրանց ներկայացման հաճախականությունը» կանոնակարգ 20/03-ը, «Ֆինանսական խմբերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» կանոնակարգ 20/04-ը և «Ֆինանսական խմբերի ռեեստրի վարման կարգը»: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի, կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկատվությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ոմ:

ԿԲ խորհուրդը հաշվառել է «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Մարգարյան», «Քանաքեռ», «Բագրատունյաց», «Մալաթիա», «Կոմիտաս 8», «Ազատության 2», «Պարույր Սևակ», «Չարբախ», «Դավթաշեն» և «Արմավիր» մասնաճյուղերը,  ուժը կորցրած ճանաչել «ՍԱՌՏԵ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 233 լիցենզիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]