1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարկ Ջեյկոբսն իր շանը նվիրված լուսանկարների գիրք Է թողարկել

Մարկ Ջեյկոբսն իր շանը նվիրված լուսանկարների գիրք Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյկոբսը լուսանկարների գիրք Է թողարկել, որը նվիրել Է իր շանը՝ Նեւիլ անունով բուլտերիերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Forbes հանդեսը:

Գրքում հավաքված են մի քանի հարյուր լուսանկարներ, որոնց թվում կան թոփ-մոդելների հետ ֆոտոսեսիաների կադրեր եւ մոդելագործի կենդանու լուսանկարները՝ Instagram-ից: Հրատարակությունն արդեն հայտնվել Է վաճառքում, գինը 22,5 դոլար Է:

 Մարկ Ջեյկոբսն ամերիկացի դիզայներ Է: 1984 թվականին Ռոբերտ Դաֆի հետ միասին հիմնել Է սեփական նորաձեւության տունը եւ գրանցել Jacobs Duffy Designs ընկերությունը, այնուհետեւ վերանվանել Է Marc Jacobs International: Զուգահեռ աշխատել Է Perry Ellis-ում, որից հետո 1997-ից մինչեւ 2013 թվականները եղել Է Louis Vuitton տան կրեատիվ տնօրենը: Marc Jacobs բրենդի ներքո թողարկվում են կանանց եւ երեխաների հագուստ եւ կոշիկ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]