Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Gresso-ի՝ ադամանդներով զարդարված iPhone-ը գնահատել են 500 հազար դոլար

Gresso-ի՝ ադամանդներով զարդարված iPhone-ը գնահատել են 500 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Gresso ընկերությունը, որը մասնագիտանում Է լյուքս դասի շարժական հեռախոսների արտադրության բնագավառում, թողարկել Է IPhone 7 Black Diamond սմարթֆոնների հավաքածու, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:

Սմարթֆոնը զարդարելու համար օգտագործվել Է 750 հարգի ոսկի եւ 102 կարատ ընդհանուր քաշով (գրեթե 20,5 գրամ) 1450 ադամանդներ: Մեկ գաջեթի արժեքը կազմում Է 500 հազար դոլար:

Ընկերությունն առաջարկել Է նաեւ հեռախոսի բյուջետային տարբերակը՝ 2,5 հազար դոլարով: Այս մոդելի կորպուսը պատրաստված Է տիտանից՝ ոսկե դրվագազարդմամբ: 

Gresso բրենդը գրանցված Է Շվեյցարիայում: Բացի շարժական հեռախոսներից, մակնիշը նաեւ արտադրում Է ֆլեշներ եւ գաջեթների համար աքսեսուարներ:

Ամենաթանկ ֆիրմային հեռախոսներից մեկը ոսկե կորպուսով Grand Premiere մոդելն Է: Ընդամենը թողարկվել Է 30 օրինակ, դրանցից յուրաքանչյուրի արժեքը եղել Է կես միլիոն դոլար:

Լուսանկարը`  Gresso


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]