1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կնոջը պոռնկության մեջ ներգրացելու քրգործն ուղարկվել է դատարան

Կնոջը պոռնկության մեջ ներգրացելու քրգործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական քննության տվյալներով՝ Երևանի 45-ամյա բնակչուհին 2016թ. հունվարին սոցիալական կայքով հաղորդակցություն է հաստատել իր ծանոթ մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս  ծանր սոցիալական վիճակի մասին` առաջարկել է մեկնել Դուբայ՝ բարձր վարձատրությամբ աշխատելու։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, ստանալով ծանոթի համաձայնությունը, 45-ամյա կինը, շահադիտական նպատակներով, կազմակերպել է նրա տեղափոխումը արտերկիր, որտեղ նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով, ինչի համար ստացել է միջնորդավճար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]