Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետն Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի անցկացումն ավտորիտար համակարգի ամրապնդման քայլ է համարում

 Փորձագետն Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեի անցկացումն ավտորիտար 
համակարգի ամրապնդման քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ամրապնդվում է ավտորիտար համակարգը, և երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացվեց հենց այդ համատեքստում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց քաղաքական գիտությունների թեկնածու, ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 91 տոկոսը դրական է արձագանքել սահմանադրական փոփոխություններին: Ընդդիմությունը չի ընդունում այս տվյալները` նշելով, որ ընտրակեղծիքների հաշվին է  նման արդյունք ստացվել: Խոսվում է այն մասին, որ ստանդարտ ճանապարհով ընտրախախտումներ են տեղի ունեցել` լցոնումներ, այսպես կոչված «կարուսել»-ներ և այլն»,-ասաց Անժելա Էլիբեգովան:

Միջազգային հանրությունն  ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բացասական էր արձագանքել, Վենետիկի հանձնաժողովը բավական քննադատական զեկույց էր հրապարակել, իսկ Ադրբեջանի իշխանությունները հասկացրել էին, որ այդ կարծիքն իրենց համար ընդունելի չէ:

«Միջազգային կազմակերպությունները լծակ չունեն ազդելու Ադրբեջանի վրա: Մյուս կողմից էլ, չեմ կարծում, որ այս փոփոխությունները միջազգային հանրություն- Ադրբեջան փոխհարաբերություններում լուրջ կերպով ազդեցություն կունենա: Մեծ թվով պատգամավորներ կան, որոնք Ադրբեջանի հետ սիրով համագործակցում են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սահմանադրության մեջ կատարված բուն փոփոխություններին, ապա Անժելա Էլիբեգովան առանձնացրեց մի քանիսը: Նախ նախագահի պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը, որը 5 տարուց դառնում է 7 տարի: Դրանից բացի, հանվում է նախագահի և պատգամավորների տարիքային նվազագույն շեմի սահմանափակումը: Ներկայում չափահաս դարձած յուրաքանչյուր ոք կարող փորձել  հավակնել նախագահի կամ պատգամավորի պաշտոնին: Այնուհետև մտցվեց առաջին փոխնախագահի և փոխնախագահի պաշտոնը: Նրանք ենթարկվում են նախագահին ու անձեռնմխելի են: Եվ երբ նախագահը ունակ չլինի պաշտոնավարել, ապա իր պարտականություններն անցնում են առաջին փոխնախագահին: Նախագահը հնարավորություն է ստանում ցրել խորհրդարանը, եթե այն երկու անգամ չի հաստատում կառավարության կազմը:

«Հաջորդ քիչ խոսվող թեման սեփական գույքի և հողի առգրավման հնարավորությունն է` տրված իշխանություններին: Իշխանությունը հնարավորություն ունի առգրավել հողատարածքներ, եթե դրանք օգտագործվում են ոչ արդյունավետ: Քանի որ Ադրբեջանը մտնում է  հետնավթային շրջան, ապա Ադրբեջանական կառավարությունը որոշեց իր հիմնական տնտեսության զարգացման թիրախը դարձնել ագրարային ուղղությունը: Կոռուպցիայի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները նշում են, որ ագրարային որոշ ուղղություններ կդառնան Ալիևի անձնական բիզնեսը»,- հավելեց փորձագետը:

Անժելա Էլիբեգովան նշեց, որ առհասարակ այս փոփոխություններն ուղղված են ներքին խնդիրների լուծմանը և Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա դժվար թե ազդեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]