Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱԱՀ ռեկտորը հանդիպեց Վիրջինիա Թեք համալսարանի նախագահի հետ

ՀԱԱՀ ռեկտորը հանդիպեց Վիրջինիա Թեք համալսարանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ  կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ՀԱԱՀ ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) տնօրեն Վարդան Ուռուտյանը սեպտեմբերի 22-ին և 23-ին այցելեցին Վիրջինիա նահանգի Բլաքսբուրգ քաղաքում գտնվող Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ և նահանգային համալսարան (ՎիրջինիաԹեք): Նրանք հանդիպեցին Վիրջինիա Թեքի նախագահ Թիմըթի Սենդսի և համալսարանի այլ ղեկավարների հետ: Համաձայն ՀԱԱՀ-ի և Վիրջինիա Թեքի միջև 2014թ. դեկտեմբերին կնքված Փոխըմբռնման հուշագրի, երկու համալսարանների միջև ստեղծվել են համագործակցության և բարեկամության կապեր, որոնց նպատակն է նպաստել երկկողմանի ուսումնագիտական, մշակութային և կադրային փոխանակումների զարգացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԱՀ-ից, Վիրջինիա Թեք համալսարանի նախագահ Թիմըթի Սենդսի հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Թարվերդյանը և դոկտոր Ուռուտյանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսանողների և դասախոսների փոխանակումները, կրթության բնագավառում սննդի անվտանգության խնդիրները, մի շարք մասնագիտությունների, մասնավորապես՝ պարենամթերքի տեխնոլոգիայի և ագրոբիզնեսի գծով կրթական ծրագրերի համատեղ մշակումը, վարչական աշխատանքի բնագավառում փորձի  փոխանակումը:

Պարոն Թարվերդյանը և պարոն Ուռուտյանը հանդիպում ունեցան նաև Վիրջինիա Թեք համալսարանի Դասախոսների զարգացման և կրթական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Փիթըր Դուլիթլի  հետ, ով հյուրերին ծանոթացրեց Վիրջինիա Թեքում դասախոսների վերապատրաստման, ուսումնական պլանների մշակման  և բարեփոխման գործընթացին: Իսկ Ռեսուրսների կառավարման և հաստատութենական արդյունավետության կենտրոնի ղեկավար Քեն Սմիթի հետ պարոն Թարվերդյանը քննարկեց կրթական ծրագրերի հավատարմագրմանն առնչվող հարցեր: Կարևոր հանդիպումներից մեկն էլ Վիրջինիա Թեքի՝ արտաքին կապերի գծով փոխնախագահ Կարլ Մարկգրաֆի հետ էր:

Առհասարակ այցը կարևոր նշանակություն ունեցավ երկու համալսարանների հաստատութենական զարգացման տեսակետից, մասնավորապես կարևորվեցին ուսման որակի ապահովումը, կրթական ծրագրերի հավատարմագրումը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը և արտադրություն-կրթություն գործակցության ռազմավարության բարելավումը:

Բլաքսբուրգում ՀԱԱՀ ռեկտորի հանդիպումների գործնական արդյունքներից մեկը կլինի նոյեմբերին Վիրջինիա Թեք համալսարանի պատվիրակության այցը Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որի հիմնական նպատակներից մեկը ԱՈՒԿ-ի բազայի վրա Վիրջինիա Թեքի և ՀԱԱՀ-ի երկակի դիպլոմի ծրագիր սկսելու հնարավորության գնահատումն է:

ՀԱԱՀ պատվիրակության այցը Նորարարություն հանուն գյուղատնտեսական կրթության և վերապատրաստման (ԻննովԵՅԹ- Հայաստան) նախագծի շրջանակում էր, որի ծրագրային ղեկավարումն իրականացնում է ԱՄՆ չորս համալսարանների կոնսորցիումը՝ Վիրջինիա Թեքի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]