Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը

ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նորանշանակ նախարարի կենսագրությունը: 

Ամիրյան Արմեն Արտավազդի

Ծնվել է 1967 թվականի հունիսի 29-ին:

Անկուսակցական է:

Կրթությունը` բարձրագույն

Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ 1991թ.

Մասնագիտությունը`               կուլտուր-լուսավորչական աշխատանք

 Գիտական կոչումը`                 դոցենտի գիտական կոչում

Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Զինապարտ է:

Պետական և այլ պարգևներ`                Մովսես Խորենացու մեդալ 2006թ., ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ 2015թ.

Խրախուսանք`              Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2007թ. 

                                                Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, 2009թ. 

                                                Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2012թ. 

 

Ընտանեկան դրությունը`        ամուսնացած է, ունի 3 երեխա

 

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն   Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

1984 -1985           Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների  պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ

1985-1986            Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ`          ուսանող

1986-1988            Ծառայություն Խորհրդային բանակում

1988-1991            Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ`          ուսանող

1988-1995            Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների  պետական կոմիտե` հեռուստահաղորդավար

1997-2015            «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն

2010-2013            Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար

2010                    Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` գործադիր տնօրենի պաշտոնակատար

2015-առ այսօր       Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

1990-1995 հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումներ

1996թ. - հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է:

Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի:

2000թ. - ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]