Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կենսագրությունը


ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել Լևոն Ալթունյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ալթունյանի կենսագրական տվյալները:

Լևոն Ալթունյան

Կենսագրական տվյալներ

Ազգանուն, անուն, հայրանուն Ալթունյան Լևոն Նորայրի

Ծննդյան ամսաթիվը, տարին, ծննդավայրը 26/10/1958թ., ք. Երևան

Կուսակցությունը անկուսակցական

Կրթությունը բարձրագույն

Երևանի պետական բժշկական ինստիտուտ 1985թ.

Մասնագիտությունը բուժական գործ

Ինչ օտար լեզուների է տիրապետում ռուսերենի (ազատ )

անգլերենի (կարդում և կարող է բացատրվել )

Զինապարտությունը, զինվորական կոչումը զինապարտ է

Ընտանեկան դրությունը ամուսնացած է ունի 1 երեխա

 Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ա Յ Ի Ն Գ Ո Ր Ծ ՈՒ Ն Ե ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 1976-1978 Ծառայություն Խորհրդային բանակում

1979-1985 Երևանի պետական բժշկական ինստիտուտ` ուսանող

1986-1987 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` շտապօգնության բժիշկ օրդինատոր

1987-1989 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց` բժիշկ անեսթեզիոլոգ

1989-1995 Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ` բժիշկ անեսթեզիոլոգ

1996-առ այսօր «Էֆես» ապահովագրական ՓԲԸ (2004-ից՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ)` հիմնադիր, գործադիր տնօրեն

2002-2006 «Ապահովագրական շուկայի ասոցիացիա» ԻԱՄ` հիմնադիր նախագահ

2012-առ այսօր Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ

2014-առ այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն` նախագահության անդամ




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ