Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել Բեյքերի անվան ինստիտուտում

Էդվարդ Նալբանդյանը դասախոսություն է կարդացել Բեյքերի անվան ինստիտուտում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին Հյուսթոնում այցելեց Ռայսի համալսարանի Ջեյմս Բեյքերի անվան Հանրային քաղաքականության ինստիտուտ, որտեղ հանդես եկավ Հարավային Կովկասի մարտահրավերների վերաբերյալ ծավալուն դասախոսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպումը, որին ներկա էին հեղինակավոր վերլուծաբաններ և գիտնականներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հյուսթոնում հավատարմագրված դիվանագտիական ներկայացուցչությունների ղեկավարներ, վարեց ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ամերիկյան ականավոր դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց անկախության 25 տարիների Հայաստանի անցած ուղին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները և Ադրբեջանի ապակառուցողական փորձերը` հետ կանգնելու այդ հանդիպումների արդյունքները կյանքի կոչելուց:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը խոսեց ցեղասպանության հանցագործության կանխարգելման ուղղությամբ միջազգային բեմահարթակում Հայաստանի նախաձեռնող դերակատարության, տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածության, տարբեր երկրներում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության, մի շարք միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության, սիրիական ճգնաժամի հետևանքների, միգրացիոն հոսքերի, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի մասին։

Դասախոսության ավարտին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am