Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում իրենց տեսակով եզակի քրդերեն դասագրքեր են տպագրվել

Հայաստանում իրենց տեսակով եզակի քրդերեն դասագրքեր են տպագրվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության քրդաբնակ համայնքների դպրոցներն ապահովվել են քրդերի կոմպակտ բնակության համայնքներում գործող դպրոցների 1-12-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերով:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Ալիխանե Մամեն, նման գիտականորեն մշակված դասագրքեր ունենալը պատմական իրադարձություն է: «Քուրդ ժողովրդի պատմության մեջ նման մշակված դասագրքեր դեռ չէին տպագրվել: Թվով 13 դասագիրք է հրատարակվել: Հայաստանում հնարավորություն տրվեց պետականորեն իր տեսակով եզակի ծրագրերով ու նախագծերով, գիտական մշակվածությամբ դասագրքեր հրատարակել: Քուրդ ժողովրդի կյանքում այս իրադարձությունը հիրավի պատմական է»,- նշեց դասագրքերի հեղինակը: Նա մտահոգություն հայտնեց, որ քրդերեն դասավանդող մասնագետների պակաս կա, սակայն հեղինակի կողմից իրականացվում են վերապատրաստման դասընթացներ:

Բանաստեղծը հիշեցրեց, որ մինչ իր դասագրքերի հրատարակությունը, փոքրամասնությունների համար նախատեսված դպրոցներում դասավանդվում էին եզդիական դասագրքերով:

 Քրդերեն դասագրքերում առաջին անգամ փորձ է արվել ըստ ժամանակագրության ամբողջացնել քրդական գրականությունը` սկզբնավորման շրջանից մինչև մեր օրերը: Դասագրքերը լույս են տեսել «Սպիկա» հրատարակչությունում` պետության հովանավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]