Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թայվանում «Մեգի» թայֆունը 50 հազար տուն Է հոսանքազրկել

Թայվանում «Մեգի» թայֆունը 50 հազար տուն Է հոսանքազրկել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում «Մեգի» թայֆունը առնվազն 52 հազար տուն Է հոսանքազրկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հայտնել Է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

Թայֆունն այս տարի դարձել Է թվով արդեն 17-րդը: Կղզու շատ քաղաքներում ու շրջաններում թայֆունի պատճառով փակ են դպրոցներն ու գրասնյակները:

Taiwan Power Company գործարկու ընկերության տվյալներով՝ ուժգին քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով առանց Էլեկտրականության Էր մնացել ավելի քան 130 հազար տուն, սակայն ավելի ուշ հաջողվել Է վերականգնել Էլեկտրականության մատակարարումը դրանց մի մասին:

Ավելի վաղ Թայվանում փակվել են բազմաթիվ ավտոմայրուղիներ: Նաեւ լիովին կանգնեցվել Է արագընթաց գնացքների երթեւեկությունը: Թայվանի երկաթուղիների վարչակազմը հայտնել Է, որ սովորական գնացքների երեւեկությունը նույնպես կանգեցվել Է, բացառությամբ մի քանի երթուղիների: 

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Թայվանի ազգային պաշտպանության նախարարությունը 35,5 հազար զինվոր Է մոբիլիզացրել կղզուն մոտեցող «Մեգի» («Նյանյույ») թայֆունի հնարավոր հետեւանքների վերացման համար: Գերատեսչությունն ստեղծել Է օպերատիվ շտաբ թայֆունի հնարավոր հետեւանքների դեպքում օգնություն ցույց տալու համար: Հնարավոր աշխատանքների համար նաեւ մոբիլիզացվել են գրեթե 4 հազար փոխադրամիջոց, նավակներ, 14 ուղղաթիռ, 14 AAV-7 դեսանտի լողացող մեքենա, ութ V-150 զրահապատ փոխադրամեքենա: 

Բացի դրանից, գերատեսչությունն ամբողջ կղզում ստեղծել Է 92 զինվորական ճամբար, որոնք կարող են ծառայել որպես ապաստարաններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]