1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոլումբիայի իշխանությունները եւ ԿՀԶՈՒ-ի ապստամբները հաշտության պատմական համաձայնագիր են ստորագրել

Կոլումբիայի իշխանությունները եւ ԿՀԶՈՒ-ի ապստամբները հաշտության պատմական համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի իշխանությունները եւ Հեղափոխական զինված ուժերը սեպտեմբերի 26-ին ստորագրել են պատմական համաձայնագիր, որը Հարավային Ամերիկայի այդ երկրում վերջ Է դնում կեսդարյա քաղաքացիական պատերազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորագրումը տեղի Է ունեցել Կոլումբիայի Կարտախենա քաղաքում՝ հանդիսավոր իրադրության պայմաններում եւ բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկայությամբ, փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին՝ Տիմոչենկո մականվամբ:

Արարողությանը բոլոր ներկա գտնվողները հագել Էին սպիտակ հագուստ՝ որպես խաղաղության խորհրդանիշ, Կարտախենայի հրապարակը Կարիբյան ծովի ափին, որտեղ տեղի Է ունեցել արարողությունը, նույնպես զարդարված Էր սպիտակ դրոշներով: Ներքին հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակին կատարվել Է ոգեկոչման երգ:

Telesur ալիքն արարողությունը  հեռարձակել Է ուղիղ եթերով: Սանտոսը եւ Տիմոչենկոն փաստաթուղթն ստորագրել են հատուկ գնդիկավոր գրիչներով, որոնք պատրաստվել են մարտական փամփուշտներից: Ինչպես նախօրյակին հայտարարել Է Կոլումբիայի ղեկավարը, դա կխորհրդանշի բռնությունից անցումը կրթության եւ երկրի նոր ապագայի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]