Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարցվածների 62 տոկոսը առաջին հեռուստաբանավեճի հաղթող է ճանաչել Քլինթոնին. CNN

Հարցվածների 62 տոկոսը առաջին հեռուստաբանավեճի հաղթող է ճանաչել Քլինթոնին. CNN

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին հեռուստաբանավեճում հաղթանակ Է տարել Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հարցման արդյունքները, որն անցկացվել Է Հոֆստրա համալսարանում (Նյու Յորքի նահանգ) կայացած բանավեճի ավարտից անմիջապես հետո:

Այդ արդյունքների համաձայն՝ Քլինթոնին հաղթող Է համարել հարցվածների 62 տոկոսը, իսկ Թրամփին՝ 27 տոկոսը:

Միեւնույն ժամանակ, ներկայացնելով հարցման արդյունքները, CNN-ի ծրագրի վարողը նշել Է, որ «լսարանը, որտեղ անցկացվել Է հարցումը, 41 տոկոսով բաղկացած Էր Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներից եւ 26 տոկոսով՝ Հանրապետական կուսակցության կողմնակիցներից»:

Թրամփն, ավարտելով հեռուստաբանավեճը, խոստացել Է աջակցել Քլինթոնին՝ ընտրություններում նրա հաղթելու դեպքում: «Ես չեմ հավատում, որ նա կհաղթի: Բայց եթե նա հաղթի, ես լիովին կաջակցեմ նրան»,- ասել Է նա: Քլինթոնն իր հերթին, պատասխանելով համանման հարցին, նշել Է, որ «կպաշտպանի ժողովրդավարությունը եւ ընտրությունների արդյունքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]