Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ

Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական կոլեգիայի անդամ, ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վոլովայայի և առևտրի հարցերով Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրես Ռեբոլյեդոյի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Չիլիի փոխարտգործնախարարը հանդիպմանը շեշտել է, որ իր երկրի համար ԵԱՏՄ երկրների հետ համագործակցությունն իրենց համար առաջնահերթություն է: «Մեր նպատակն է հարաբերությունները զարգացնել այն ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի երկկողմ առևտրային պայմանագրի ստորագրումը»,- նշել է Անդրես Ռեբոլյեդոն: Իր հերթին Տատյանա Վոլովայան շեշտել է, որ նման որոշումը շատ կարևոր է ինչպես Չիլիի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների համար, ուստիև պահանջում մանրամասն աշխատանք:

Կողմերն անդրադարձել են նաև աշխատանքային կարևորության մի շարք հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]