Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Հարությունյանը 100 տոկոսանոց արդյունքով է սկսել Վրաստանի ակումբային առաջնությունը

Տիգրան Հարությունյանը 100 տոկոսանոց արդյունքով է սկսել Վրաստանի ակումբային 
առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ակումբային առաջնությանը մասնակցում է Հայաստանի երեք ներկայացուցիչ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը: Բաղդասարյանը գլխավորում է «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես է գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում է «Նոնա» ակումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, կայացել են Վրաստանի ակումբային առաջնության առաջին չորս տուրերի հանդիպումները։ Հաջող է հանդես գալիս «Նոնա» ակումբը ներկայացնող Տիգրան Հարությունյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Վահե Բաղդասարյանը 4 հնարավորից վաստակել է 0,5 միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը` 1,5 միավոր:
Խաղացված տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ռուսթավի» և «Նոնա» ակումբները, որոնք իրենց բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ «Սամեգրելո» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Բաղդասարյանն ու Գաբոյանը, ընթանում է 5-րդ հորիզոնականում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]