Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հույսի անտառ» է բացվել

Կանադայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Հույսի անտառ» է բացվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Մարքհեմ քաղաքում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բացվել է «Հույսի անտառ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly-ն, բացման արարողությանը ներկա շուրջ 600 հյուրերի թվում էին Մարքհեմի քաղաքապետ Ֆրենկ Սկարպիտին, Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայի խորհրդարանի պատգամավորներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:

Նշելով, որ սփյուռքի հայ համայնքները հիմնականում ձևավորվել են Հայոց ցեղասպանության հետևանքով` քաղաքապետ Սկարպիտին շեշտել է, որ այդ համայնքներն իրենց մեջ գտել են կամք զարգացնելու համայնքային կյանքը:

«Հույսի անտառում» տնկվել են տարբեր տեսակի 100 ծառեր: Անտառը նախագծել է հայազգի լանդշաֆտային դիզայներ Հայկ Սեֆերյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]